Արոնյանը 3-րդ անընդմեջ ոչ ոքին է խաղացել Տալի հուշամրցաշարում

Արոնյանը 3-րդ անընդմեջ ոչ ոքին է խաղացել Տալի հուշամրցաշարում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-ին տեղի ունեցան Մոսկվայում ընթացող Միխայիլ Տալի հուշամրցաշարի երրորդ տուրի հանդիպումները: ՀՀ ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով երրորդ անընդմեջ ոչ ոքի է խաղացել Պյոտր Սվիդլերի հետ:

Յան Նեպոմնյաշչին առավելության է հասել Վլադիմիր Կրամնիկի նկատմամբ, Անիշ Գիրին ուժեղ է գտնվել Եվգենի Տոմաշևսկուց, իսկ Շահրիյար Մամեդյարովը հաղթել է Բորիս Գելֆանդին, տեղեկացնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիան:

Այսպիսով երեք տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են Յան Նեպոմնյաշչին և Անիշ Գիրին, ովքեր վաստակել են 2,5-ական միավոր: Առաջատարներից կես միավորով հետ է մնում և երրորդ հորիզոնականում է ընթանում Վիշվանաթան Անանդը, իսկ Լևոն Արոնյանը վաստակել է 1,5 միավոր և կիսում է 4-7-րդ հորիզոնականները:

Խաղից հետո շախմատի պարտիայի քննարկման ժամանակ՝ պատասխանելով հարթին, թե ինչո՞ւ չկարողացավ հաղթել, Արոնյանը պատասխանել է. «հիմարության պատճառով»:

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2005 թվականի շախմատի աշխարհի գավաթակիր է, Լինարեսի (2006), Վեյկ ան Զեեի (200,2008, 2012,2014) և Բիլբաոյի (2009, 2013) գերմրցաշարերի, 2006, 2010 և 2011թթ. Տալի հուշամրցաշարերի, 2008/2009 ՖԻԴԵ-ի Գրան պրիի, ռապիդի աշխարհի առաջնության (2009) հաղթող, 2006 և 2007 թվականների Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010 թվականի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, բազմաթիվ այլ մեծ նվաճումների հեղինակ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---