Կառավարությունը 30%-ով կրճատում է գործուղումների ծախսերը

Կառավարությունը 30%-ով կրճատում է գործուղումների ծախսերը

PanARMENIAN.Net - ՀՀ 2017 թվականի պետական բյուջեով նախատեսվում է 7.3 մլրդ դրամով կրճատել պետապարատի ծախսերը: Կառավարությունը սեպտեմբերի 29-ի նիստում հաստատել է հաջորդ տարվա բյուջեի նախագիծը, որով օրենսդիր և գործադիր մարմիններին, պետական կառավարմանը, ֆինանսական և հարկաբյուջետային և արտաքին հարաբերությունների գծով կհատկացվի 78.8 մլրդ դրամ՝ 2016-ի 86.1 մլրդ-ի դիմաց:

Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեն կկազմի՝ եկամուտների գծով՝ 1.21 տրիլիոն դրամ, ծախսերի գծով՝ 1,360 տրիլիոն դրամ, դեֆիցիտը՝ 150 մլրդ դրամ:

Պետբյուջեի նախագծով գործուղումներին ուղղվող գումարները կրճատվել են 150 մլն դրամով կամ 30%-ով՝ 500 մլն-ից նվազեցվելով 350 մլն-ի: Պատվիրակությունների ընդունելությունների մասով ևս կրճատում է նախատեսվում. հատկացվող գումարը 350 մլն-ից իջեցվել է 200 մլն-ի:

Սեպտեմբերի 14-ին վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում հայտարարել է, թե ՀՀ տնտեսության վիճակը չափազանց ծանր է, անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ. «Մեր տնտեսության վիճակը շատ ծանր է, չափազանց ծանր: Եթե ուզում ենք տնտեսության մեջ փոփոխություն անել, անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ: Կոնկրետ քայլեր են ձեռնարկվելու՝ սոցիալական լարվածության իջեցմանն ուղղված, նաև բիզնեսի զարգացման առումով»:

Կարդացեք նաև՝ Կառավարությունը մոտ 100 մլրդ դրամով կնվազեցնի 2017-ի պետբյուջեի ծախսերը

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---