Երևանում կանխատեսվել է ռեկորդային բարձր ջերմաստիճան

Երևանում կանխատեսվել է ռեկորդային բարձր ջերմաստիճան

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ին Երևանում կանխատեսվել է ռեկորդային բարձր ջերմաստիճան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Հոկտեմբերի 5-ին Երևանում կանխատեսել ենք +29 աստիճան, այդ օրվա ռեկորդային ջերմաստիճանը պատկանում է 1998 թ հոկտեմբերի 5-ին +28,9, տեսնենք կգերազանցենք բացարձակ առավելագույն ջերմաստիճանը թե ոչ»,- գրել է նա:

Հոկտեմբերի 1-ի ցերեկվանից Իրանի տարածքից մեր երկիր կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-5-ը ընկած ժամանակահատվածում աստիճանաբար կբարձրանա մոտ 5-7 աստիճանով:Իսկ հոկտեմբեր ամիսին ընդհանուր առմամբ օդի ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններում, տեղումների քանակը նորմայից պակաս

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---