2015-ին Գերմանիա է ժամանել 890.000 հազար փախստական

2015-ին Գերմանիա է ժամանել 890.000 հազար փախստական

PanARMENIAN.Net - 2015-ին, ըստ ՆԳՆ ճշտված տվյալների, Գերմանիա է ժամանել ոչ թե 1,1 մլն փախստական, այլ 890.000: Այդ մասին հայտարարել է երկրի ՆԳՆ ղեկավար Թոմաս դե Մեզիերը:

Նա հավելել է, որ անճշտությունը պայմանավորված է հաշվառման բարդություններով:

Ըստ Գերմանիայի ՆԳՆ ղեկավարի, Գերմանիա ժամանելուն պես փախստականները գրանցվում են EASY համակարգի շնորհիվ, որը համակարգչային ծրագիր է «փախստականի կարգավիճակի հայցորդների առաջնային բաշխման համար»:

2015-ին համակարգով գրանցվել է 1,1 մլն մարդ, որոնցից մոտ 50.000 մեծահասակ ու 20.000 անչափահաս փախստականի կարգավիճակի հավակնության հայտ չեն ներկայացրել: Արվել են նաև միմյանց կրկնող գրանցումներ` նույն մարդկանց տարբեր գրանցման կետերում գրանցել են մի քանի անգամ:

Նախարարը նշել է, որ 2016-ին, սեպտեմբերի 21-ի տվյալներով, Գերմանիա է ժամանել ընդամենը 210.000 ներգաղթյալ:

Գերմանիան շարունակում է ընդունել պատերազմներից փախչող մարդկանց, սակայն 2016-ին նրանց քանակը կտրուկ նվազել է: Գերմանիայի իշխանությունները մտադիր են խստացնել ապաստանի տրամադրման կարգը 2016-ին: Նոր միջոցները, որոնց մասին խոսել են իշխող կոալիցիայի անդամները, կներառեն միգրանտների արտաքսման ժամկետների կրճատում Գերմանիայում ապաստան չստացածների համար: Բացի այդ, այն փախստականները, որոնց վրա չի տարածվում փախստականների կարգավիճակի մասին Ժնևի կոնվենցիայի գործողությունը, բայց որոնք փախստականի կարգավիճակ են ստացել Գերմանիայում, 2 տարի չեն կարողանա իրենց ընտանիքը երկիր տեղափոխել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---