Նոր մեղադրյալներ «Սասնա ծռերի» գործով. Խմբի հետ մտել էին գունդ, զենք վերցրել ու հեռացել

Նոր մեղադրյալներ «Սասնա ծռերի» գործով. Խմբի հետ մտել էին գունդ, զենք վերցրել ու հեռացել

PanARMENIAN.Net - Էրեբունու ՊՊԾ գնդի տարածքը գրավելու առթիվ հարուցված քրգործով ևս երկու հոգու մեղադրանք է առաջադրվել:

Ըստ Հատուք քննչական ծառայության հաղորդագրության, քաղաքացիներ Տ. Գ.-ն և Ս. Դ.-ն, 2016թ. հուլիսի 17-ին՝ ժամը 05 :30-ի սահմաններում, խմբի անդամների հետ նշված տարածք մուտք գործելով և մինչև ժամը 12:00-ն այնտեղ գտնվելով, ապօրինի կերպով ձեռք են բերել, պահել և կրել են հրազեն հանդիսացող «Մակարով» տեսակի ատրճանակներ՝ ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով:

«Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար քաղաքացիներ Տ. Գ.-ն և Ս. Դ.-ն ձերբակալվել են: Այնուհետև նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով: Վերջիններիս նկատմամբ ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոց, և նրանք արգելանքից ազատ են արձակվել», - նշվում է հաղորդագրությունում:

Հուլիսի 17-ից՝ 15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Ոստիկանության հետ բախումների ընթացքում խմբի մի քանի անդամ վիրավորում է ստացել, զոհվել է 3 ոստիկան, որից մեկը, պաշտոնական վարկածով, գնդի տարածքից դիպուկահարի կրակոցից:

Կարդացեք նաև. «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող 2 անձ է ազատվել կալանքից

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---