Ի՞նչ եղանակ է սպասվում հոկտեմբերին. Երևանում, հնարավոր է, ջերմաստիճանը բարձրանա

Ի՞նչ եղանակ է սպասվում հոկտեմբերին. Երևանում, հնարավոր է, ջերմաստիճանը բարձրանա

PanARMENIAN.Net - ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը ներկայացրել է հոկտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը:

Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +12...+14 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +25...+28 աստիճան, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 0...+2 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ -2..+1 աստիճան, առավելագույնը՝ +27...+28 աստիճան): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից պակաս (նորման 27...32 մմ):

Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +6...+8 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +18...+23 աստիճան, երրորդ տասնօրյակում ` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև -5..-10 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ -3...-7 աստիճան, առավելագույնը՝ +18...+23 աստիճան): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 38...66 մմ ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +8...+10 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +21...+26 աստիճան, երրորդ տասնօրյակում ` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -4..-7 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ -2...-4 աստիճան (Տաշիրում -6աստիճան), առավելագույնը՝ +23...+24 աստիճան): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից պակաս (նորման` 44...49 մմ ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +9...+12 աստիճան,որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +23...+28 աստիճան, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -2..+3 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ -2..+2 աստիճան, առավելագույնը՝ +21...+23 աստիճան): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից պակաս (նորման` 62...63 մմ ):

Վայոց Ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +12...+14 աստիճան, լեռնային շրջաններում` +6...+8 աստիճան,որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև +25...+28 աստիճան, լեռնային շրջաններում՝ +18...+23 աստիճան, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` -1..+2 աստիճան, լեռնային շրջաններում` -1..-5 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում՝ +1...+2 աստիճան, լեռնային շրջաններում՝ -3...-4 աստիճան, առավելագույնը` հովտային շրջաններում +27...+28 աստիճան, լեռնային շրջաններում՝ +21...+22 աստիճան): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից պակաս (նորման` հովտային շրջաններում 30...40 մմ, լեռնային շրջաններում 70...72 մմ ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +13...+15 աստիճան, լեռնային շրջաններում` +8...+10 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` +27...+30 աստիճան լեռնային շրջաններում՝ +20...+24 աստիճան, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` 0 ...+5 աստիճան, լեռնային շրջաններում` 0...-3 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում՝ +1...+4 աստիճան, լեռնային շրջաններում՝ 0...+1 աստիճան, առավելագույնը` հովտային շրջաններում +26...+28 աստիճան, լեռնային շրջաններում՝ +23...+24 աստիճան): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից պակաս (նորման` հովտային շրջաններում 30...55 մմ, լեռնային շրջաններում 39...74 մմ):

Երևան

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +12...+13 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +26...+28 աստիճան, երրորդ տասնօրյակում ` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 0...+2 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ +1 աստիճան, առավելագույնը՝ +27 աստիճան): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից պակաս (նորման` 27-32 մմ):

Հոկտեմբերին հյուսիսային կիսագնդում շարունակվում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար փոքրանում է ցերեկվա տևողությունը: Զգալիորեն պակասում է երկրի մակերևույթի կողմից ստացվող ջերմության քանակը: Հոկտեմբերին միջին ամսական ջերմաստիճանը 7.9 աստիճան է և նախորդ ամսվա համեմատությամբ ցածր է 5 աստիճան: Ամսվա ընթացքում դիտվում է ջերմաստիճանի աստիճանական նվազում, առաջին տասնօրյակում միջին տասնօրյակային ջերմաստիճանը կազմում է 9.8 աստիճան, երրորդում 5.9 աստիճան:

Միջին ջերմաստիճանը առավել բարձր է Մեղրիում՝ 15, Արարատի, Արմավիրի մարզերում, Երևանում 13 աստիճան, Տավուշում 12 աստիճան: Ցածր է լեռնային շրջաններում՝ 7 աստիճան (Աշոցքում՝ 4 աստիճան):

Աշնան առաջին նշանները հանդիսանում են հողի մակերևույթին դիտվող ցրտահարությունները:

Ցրտահարություններ հողի մակերևույթին տարածքի մեծ մասում հնարավոր են արդեն ամսվա սկզբին, իսկ օդում ամսվա վերջին: Հատկապես վտանգավոր են վաղ ցրտահարությունները տաք շրջանների համար, որտեղ ջերմաստիճանային ֆոնը դեռևս բարձր է: Արարատյան դաշտում աշնանային ամենավաղ ցրտահարությունները դիտվել են հոկտեմբերի 1-ին և 2-ին, սակայն դրանց հավանականությունը շատ փոքր է :

Հոկտեմբերին ավելանում է տեղումների քանակը, այն հանդիսանում է տարեկան երկրորդ առավելագույնը մայիսից հետո: Ամսական տեղումների միջին քանակը կազմում է 48 մմ: Ամենից քիչ տեղումներ դիտվում են Արարատյան դաշտում` 23-30 մմ, ամենից շատ` Լոռիում, Կոտայքում, Գորիսում` 50-60 մմ:

Հոկտեմբերին ավելանում է նաև ամպամած օրերի թիվը, որը հատկապես շատ է Գորիսում, բայց պարզ օրերի թիվը դեռևս գերակշռում է:

Հարաբերական խոնավությունը որոշ չափով ավելանում է և միջինը կազմում է 65-75%, ցերեկային ժամերին այն հասնում է 40-55%:

Հոկտեմբերին մառախուղների հաճախականությունը մի փոքր ավելանում է, հատկապես Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան լանջերին:

Քամու ռեժիմը հանրապետությունում սեպտեմբերի նկատմամբ էապես չի փոխվում, միայն որոշ չափով մեծանում է արևմտյան քամիների հաճախականությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---