Ռուսաստանը մարդասիրական օգնություն է հասցրել Հալեպ

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է հասցրել Հալեպ

PanARMENIAN.Net - Ռուս զինվորականները մոտ մեկ ու կես տոննա մարդասիրական օգնություն են հասցրել Հալեպի թաղամասերից մեկի բնակիչներին: Այդ մասին հայտնել է Սիրիայոի տարածքում գործող Հակամարտ կողմերի հաշտեցման կենտրոնը: Հումանիտար օգնությունը հասցվել է այն շրջան, ուր վերադառնում են փախստականները:

«Օգնությունը տրամադրվում է խաղաղ բնակիչներին, զոհվածների ընտանիքներին, փախստականներին: Ընդհանուր քաշը կազմել է 1,5 տոննա»,-ասել է կենտրոնի ներկայացուցիչ Դանիիլ Ռիչկովը:

Օգնության փաթեթի մեջ եղել են մսի և ձկան պահածոներ, ալյուր, բրինձ, շաքար և այլ ապրանքներ, ինչպես նաև հիգիենայի պարագաներ: Օգնությունը բաշխվում է տեղի իշխանությունների հետ համակարգված: Ռուսաստանը կշարունակի մարդասիրական բեռների առաքումը Հալեպ, հայտնում է Tvrain.ru-ն:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ՝ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար մոտակա օրերին երկու ինքնաթիռով Սիրիա կառաքվի մարդասիրական օգնություն:

Հալեպում սեպտեմբերի 30-ի առավոտյան տեղի ունեցած ուժգին հրթիռակոծության հետևանքով զոհվել է 5 հայ, 8 վիրավորվել են: Հրթիռակոծությունը տեղի է ունեցել Հալեպի Նոր Գյուղ և Վիլլաներ թաղամասերում:

Սեպտեմբերի 28-ին Հալեպի Սուլեյմանիե շրջանի հրթիռակոծման հետևանքով զոհվել է հայազգի Սևան Հատատը(1969թ.):Հունիսի 4-ին զինյալ ահաբեկչական խմբավորումները Հալեպի Սուլեյմանիե թաղամասի ուղղությամբ հրթիռ են արձակել: Զոհվել է 1980-ին ծնված Բեթի Ներսեսյանը:

Հունիսի 5-ին Հալեպի Նոր Գյուղ շրջանը կրկին թիրախ է դարձել ահաբեկիչների համար: Հրթիռակոծության հետևանքով վիրավորվել են 34-ամյա Քաթրին Խաչոյանը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---