DigiWeek. Եվրասիական ցանցային օպերատորների, ինտերնետ կառավարման ֆորումներ 1 հոկտեմբերի 2016 - 12:04 AMT PanARMENIAN.Net - «DigiWeek թվային տեխնոլոգիաների շաբաթ» խորագրի ներքո հոկտեմբերի 3-5-ը տեղի կունենան ENOG 12 և ArmIGF 2016 միջոցառումները: Հոկտեմբերի3-4-ին Եվրասիական ցանցային օպերատորների խմբի ֆորումն է լինելու (ENOG 12): Միջոցառումը նախատեսված է ինչպես Ինտերնետի ոլորտում գործող փորձագետների, այնպես էլ բոլոր նրանց համար, ովքեր աշխատում են Ինտերնետի աշխատանքի կարգավորման, զարգացման և կառավարման ոլորտներում: Ֆորումի շրջանակներում մոտ 300 մասնակից տասնյակ երկրներից հնարավորություն կստանան կիսվել իրենց փորձով և գիտելիքներով, որոնք վերաբերում են մեր տարածաշրջանին: Գրանցված մասնակիցները ներկայացնելու են Ռուսաստանը, Վրաստանը, Ուկրաինան, Իրանը, Նիդերլանդները, Ղազախստանը, ԱՄՆ-ն, Չեխիան, Բուլղարիան, Հունգարիան, Հնդկաստանը, Եգիպտոսը, Լեհաստանը, Հորդանանը, Ռումինիան, Գերմանիան, Լյուքսեմբուրգը և այլ երկրներ։ Միջոցառումը կազմակերպվում է RIPE NCC միջազգային կազմակերպության կողմից: Միջոցառման վայրը՝ Մարիոթ Արմենիա հյուրանոցային համալիր։ Միջոցառման բացման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 3-ին` ժ․ 15:00-in: Բացման արարողությանը ելույթներով հանդես կգան ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, RIPE NCC գործադիր տնօրեն Աքսել Պավլիկը, Արմիքս հիմնադրամի տնօրեն Վահան Հովսեփյանը։ Ակնկալվում է նաև ՀՀ Վարչապետի ներկայությունը։ Հոկտեմբերի 5-ին տեղի է ունենալու Ինտերնետ կառավարման ֆորումը՝ ArmIGF 2016: Ֆորումի հիմնական նպատակն է վեր հանել և քննարկել Ինտերնետ կառավարման, ենթակառուցվածքների զարգացման, և բովանդակության հետ կապված խնդիրները: Միջոցառման կազմակերպիչներ են Ինտերնետ Կառավարման հանձնաժողովը (www.igf.am), Ինտերնետ Հանրությունը (www.isoc.am)՝ ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության (www.mtc.am) աջակցությամբ: Միջոցառման վայր՝ Էլիտ պլազա բիզնես կենտրոն: Բացման արարողությունը տեղի կունենա ժ 09:30՝ ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի մասնակցությամբ։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |