ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետ կապված առաջին հայցն են ներկայացրել Սաուդյան Արաբիայի դեմ

ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետ կապված առաջին հայցն են ներկայացրել Սաուդյան Արաբիայի դեմ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետ կապված առաջին հայցն են ներկայացրել Սաուդյան Արաբիայի դեմ: Վաշինգտոնի շրջանային դատարան է դիմել ԱՄՆ ՌԾՈւ սպա Պատրիկ Դանի այրի Ռոսսի դե Սիմոնը, որը զոհվել էր մահապարտ ահաբեկիչների Պենտագոնի վրա գրոհի ժամանակ: Կինը, որը հղի էր, երբ ամուսինը մահացել է, մեղադրել է Էր Ռիադին իր և դստեր անունից` ահաբեկչական «Ալ Քայիդային» և նրա առաջնորդ Ուսամա բեն Լադենին աջակցելու համար, հայտնում է Lenta.ru-ն Bloomberg-ի վրա հղումով:

Դե Սիմոնը ֆինանսական փոխհատուցում է պահանջում Սաուդյան Արաբիայից ամուսնու բռնի մահվան և իրեն միտումնավոր նյարդային խանգարման հասցնելու համար: Հայցի գումարը չի հստակեցվում:

Սեպտեմբերի 28-ին ԱՄՆ Կոնգրեսը հաղթահարեց նախագահ Բարաք Օբամայի վետոն և օրենք ընդունեց, որով թույլատրվում է ամերիկացիներին հայցով դիմել դատարան ահաբեկչությանն աջակցող երկրների դեմ: 2001-ին ԱՄՆ-ում ահաբեկչություն իրագործած 19 ահաբեկիչներից 15-ը Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ էին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---