Նախագահը ստորագրել է կառավարության կառուցվածքում փոփոխությունների մասին օրենքը

Նախագահը ստորագրել է կառավարության կառուցվածքում փոփոխությունների մասին օրենքը

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից:

Սեպտեմբերի 29-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քվեարկության է դրվել «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որն ընդունվել է 76 կողմ, 10 դեմ և 6 ձեռնպահ ձայների քանակով:

Սեպտեմբերի 22-ին կառավարության նիստի ժամանակ որոշում էր կայացվել, որ կառավարության կազմում այլևս չի լինելու քաղաքաշինության նախարարություն: Դրա փոխարեն կգործի կոմիտե, որը կկոչվի «Ճարտարապետության և մշակութային արժեքների պահպանության կոմիտե»:

Բացի այդ էներգետիայի և բնական պաշարների նախարարությունը կվերանվանվի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն, էկոնոմիկայի նախարարությունը` ներդրումների և ձեռնարկատիրությունների աջակցության նախարարություն:Կապի և տրանսպորտի նախարարությունը կվերանվանվի կապի,տրանսպորտի և ՏՏ ոլորտի նախարարություն:

Նախագծին առաջին ընթեցրմամբ կողմ էր քվերակել 77, դեմ 2 և ձեռնպահ 9 պատգամավոր:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---