Հարցում. Քլինթոնի վարկանիշը բարձրացել է 5 տոկոսային կետով

Հարցում. Քլինթոնի վարկանիշը բարձրացել է 5 տոկոսային կետով

PanARMENIAN.Net - Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը առաջ է անցնում իր հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփից 5 տոկոսային կետով: Այդ են վկայում Reuters գործակալության և Ipsos ընկերության հարցման արդյունքները:

Հարցման այն մասնակիցների շրջանում, որոնք մտադիր են գնալ ընտրությունների, Քլինթոնը 43% է հավաքել, իսկ Թրամփի օգտին մտադիր է քվեարկել 38%, գրում է ՌԻԱ Նովոստին:

Հարցման արդյունքները, որի հիմնական մասն անցկացվել է Քլինթոնի և Թրամփի միջև սեպտեմբերի 26-ին կայացած առաջին ընտրություններից հետո, աննշան փոփոխություններ են արձանագրել ընտրողների նախապատվություններում: Բանավեճը տեղի է ունեցել ամերիկյան Հեմփսթեդում, իսկ հեռարձակել է CNN-ը: Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփն ու Դեմոկրատական կուսակցությունից Հիլարի Քլինթոնը միմյանց ձեռք են սեղմել, սակայն արդեն 10 րոպե անց անցել են փոխադարձ մեղադրանքների: Քլինթոնը քննադատել է Թրամփի ընտրարշավը, նվիրված հարկերին, ասելով, որ այն չի աշխատի: Բացի այդ, հավաստիացրել է, որ Թրամփի կողմից քննադատվող ամերիկյան ապրանքների արտահանման աճը օգնում է աշխատատեղեր ստեղծել ԱՄՆ-ում:

Հարցումն անցկացվել է համացանցում սեպտեմբերի 23-29-ը բոլոր 50 նահանգներում: Մասնակցել է 1579 ընտրող:

Ամերիկացիների մեծ մասը ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Հիլարի Քլինթոնին և Դոնալդ Թրամփին համարում են «ռիսկային» թեկնածուներ: Այդ են վկայում New York Times-ի և CBS News հեռուստաալիքի համատեղ հարցման արդյունքները: Հարցման մասնակիցներին առաջարկել են պատասխանել հետևյալ հարցին. Նախագահի պաշտոնում Հիլարի Քլինթոնի կամ Դոնալդ Թրամփի ընտրությունը համարում եք երկրի համար անվտա՞նգ թե ռիսկային ընտրություն: Ըստ հետազոտման արդյունքների, հարցման մասնակիցների ավելի քան 67%-ը «Թրամփին համարում է ռիսկային թեկնածու, Քլինթոնի վերաբերյալ նույն կարծիքն ունի 51%-ը:

Ընթերցեք նաև. Հարցում. Ամերիկացիների 62%-ը Քլինթոնին է հաղթող ճանաչել հեռուստաբանավեճում

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---