Ուրիխանյանը, հնարավոր է, հրաժարվի «Ալյանսի» նախագահի պաշտոնից և վայր դնի իր մանդատը

Ուրիխանյանը, հնարավոր է,  հրաժարվի «Ալյանսի» նախագահի պաշտոնից և վայր դնի իր մանդատը

PanARMENIAN.Net - ԶԼՄ-ների այն հրապարակումները, որ «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարական տալու իր մտադրության մասին, համապատասխանում են իրականությանը:

Այս մասին հայտնել է «Ալյանս» կուսակցության մամուլի խոսնակ Վարդան Քոչարյանը, գրում է Tert.am-ը:

Ավելին, ըստ նրա, քննարկվել է նաև ԱԺ պատգամավորի մանդատը վայր դնելու հարցը:

«Այո, նման բան քննարկվել է և ոչ միայն այդ հարցը, քննարկվել է նաև ԱԺ պատգամավորի մանդատը վայր դնելու հարցը»,-ասել է Վարդան Քոչարյանը:

Հայկական ԶԼՄ-ները գրում էին, որ «Ալյանս» կուսակցության վարչության ընդլայնված նիստի ժամանակ, կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարական տալու իր մտադրության մասին: Դա կարող է տեղի ունենալ գալիք ԱԺ քառօրյա նիստի ժամանակ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---