Realelections. Վանաձորում ՀՀԿ-ն հավաքում է 35.5%, ԼՀ-ն՝ 29%

Realelections. Վանաձորում ՀՀԿ-ն հավաքում է 35.5%, ԼՀ-ն՝ 29%

PanARMENIAN.Net - Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Վանաձորում կայացած ՏԻՄ ընտրություններում, նախնական տվյալներով, հավաքում է ձայների շուրջ 35.5%-ը:

Այդ մասին են վկայում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Realelections համակարգի թարմացվող արդյունքները՝ 17201 ձայների հաշվարկից հետո (653-ն՝ անվավեր):

ՀՀԿ-ն ունի 5881 ձայն, «Լուսավոր Հայաստանը» երկրորդն է 4797 ձայնով: Երրորդը Հայկական վերածնունդն է (2228 ձայն), չորրորդը՝ «Բարգավաճ Հայաստանը» 1305 քվեով: ՀՅԴ-ն ունի 645, ՔՊ-ն՝ 611 քվե:

«Համախմբումը» ստացել է 406, ՀԱԿ-ը՝ 275 քվե:

Համակարգը հաշվի է առնում 36474 մարդու քվեարկության արդյունքները: ԿԸՀ պաշտոնական տվյալներով, Վանաձորում քվեարկել է 41189 ընտրող:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---