Փարիզում Քարդաշյանին մի քանի ժամ պահել են ատրճանակի փողի տակ և կողոպտել

Փարիզում Քարդաշյանին մի քանի ժամ պահել են ատրճանակի փողի տակ և կողոպտել

PanARMENIAN.Net - Փարիզում անհայտները, որոնք ոստիկանության աշխատակիցների համազգեստով են եղել, ներխուժել են հայտնի ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանի հյուրանոցային համարը և մի քանի ժամ պահել են նրան ատրճանակի փողի տակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին CNN-ի վրա հղումով:

Քարդաշյանը ժամանել է Փարիզ Նորաձևության շաբաթին մասնակցելու նպատակով, նրան ուղեկցում են մայրն ու քույրերը:

Ըստ Քարդաշյանի ներկայացուցչի, մոդելը չի տուժել, սակյան նա «դեռ ցնցված է»:

Ավելի ուշ Reuters գործակալությունը ոստիկանությունում աղբյուրի վրա հղումով, հայտնել է, որ 5 հանցագործները առևանգել են մոդելի մի քանի միլիոն արժողությամբ թանկարժեք զարդերը:

Աստղի ամուսինը` ռեփեր Քանիե Ուեսթը միջադեպի ժամանակ ելույթ է ունեցել Նյու Յորքում: Ըստ ականատեսների, համերգի ժամանակ նրան է մոտ վազել անհայտ մեկը և ինչ-որ բան շշնջացել ականջին: Ուեսթն անմիջապես հեռացել է բեմից` ասելով. «Կներեք, արտակարգ ընտանեկան հանգամանքներ են»:

Քիմ Քարդաշյանը քրոջ և ընտանիքի հետ առաջին անգամ Հայաստան է այցելել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին: Այցի շրջանակում նրանք եղան Ծիծեռնակաբերդում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, որտեղ հարգեցին 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակը: Քիմն այդ այցը «էմոցիոներով լի» էր որակել:

Քիմ Քարդաշյանն ընդգրկվել է 2015թ. Time-ի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---