Բրիտանական ֆունտը հասել է 30-ամյա նվազագույն շեմին

Բրիտանական ֆունտը հասել է 30-ամյա նվազագույն շեմին

PanARMENIAN.Net - Բրիտանական ֆունտ ստերլինգի փոխարժեքը դոլարի համեմատ հասել է 1985-ից ի վեր նվազագույն նիշին Եվրամիությունից դուրս գալու ժամկետների վերաբերյալ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հայտարարությունից հետո:

Հոկտեմբերի 4-ի դրությամբ ֆունտի փոխարժեքը դոլարի համեմատ նվազել է մինչև 1,2748 դոլար 1 ֆունտի դիմաց: Մինչդեռ նախորդ սակարկությունների ժամանակ 1 ֆունտը սակարկվում էր 1,2836 դոլարի սահմանում: Այդպիսով գրանցվել է 1985 թ. ի վեր նվազագույն ցուցանիշը:

Հոկտեմբերի 2-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ իր երկիրը մտադիր է ակտիվացնել Լիսաբոնի պայմանագրի ԵՄ կազմից դուրս գալու մասին 50-րդ հոդվածը մինչև 2017-ի մարտը: 2016-ի հունիսին Մեծ Բրիտանիայի քաղաքացիների մոտ 52%-ը հանրաքվեում քվեարկել է ԵՄ կազմից այդ երկրի դուրս գալու օգտին: «Շուկան բախվել է իրականության հետ, և Brexit-ը, որը շուտով կմեկնարկի, կարող է կոշտ լինել»,-ասել է Լոնդոնի Rabobank International-ի արժութային շուկաների գծով գլխավոր մասնագետ Ջեյն Ֆոլին:

Ըստ նրա, շուկան մտահոգված է Մեծ Բրիտանիայի էկոնոմիկայի, ներդրումների և աշխատաշուկայի հեռանկարներով: Իրավիճակը բարդացնում են այն լուրերը, որ երկրի ֆինանսական հատվածն աջակցություն չի ստանա իշխանություններից Brexit-ի ընթացքում:

Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են Եվրամիությունից դուրս գալու վերաբերյալ դիմումն ըստ Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի ներկայացնել 2017-ի հունվարին կամ փետրվարին: Այդ մասին հայտարարել էր Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի վրա հղումով:

Հունիսի 23-ին մոտ կեսդարյա անդամակցությունից հետո ԵՄ-ից հեռանալու օգտին է քվեարկել Մեծ Բրիտանիայի ընտրողների 52%-ը, իսկ մնալու օգտին` 48%-ը: Հանրաքվեից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարեց հրաժարականի մասին: Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը, որը հաստատվել է Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնում, հուլիսի 13-ին ստանձնում է վարչապետի պաշտոնը: ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվեի արդյունքներն ափսոսանքով են ընդունել Գերմանիայում և Ֆրանսիայում, ԵՄ անդամ այլ երկրներում:

Ընթերցեք նաև.Մեյը խոստանում է Brexit-ի հստակ ժամկետներ սահմանել

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---