Forbes. Բիլ Գեյթսը 23-րդ անգամ գլխավորել է ԱՄՆ ամենահարուստ մարդկանց ցուցակը

Forbes. Բիլ Գեյթսը 23-րդ անգամ գլխավորել է ԱՄՆ ամենահարուստ մարդկանց ցուցակը

PanARMENIAN.Net - Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը 23-րդ անգամ գլխավորել է ԱՄՆ ամենահարուստ մարդկանց 400 անձից բաղկացած ցուցակը: Այդ մասին հայտնում է Forbes-ը:

Microsoft-ի 60-ամյա հիմնադրի կարողությունը գնահատվում է 81 մլրդ դոլար: Երկրորդ տեղում է Amazon.com-ի 52-ամյա ղեկավար Ջեֆ Բեզոսը: Մեկ տարում նրա կապիտալն աճել է 20 միլիարդով` հասնելով 67 մլրդ դոլարի: Առաջատարների եռյակը եզրափակում է Berkshire Hathaway-ի 86-ամյա գլխավոր տնօրեն Ուորրեն Բաֆեթը: Նրա կարողությունը Forbes-ը գնահատել է 65,5 մլրդ դոլար:

Առաջին 5-յակում են Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը (55,5 մլրդ) և Oracle-ի հիմնադիր 72-ամյա Լարրի Էլիսոնը (49,3 մլրդ):

Սեպտեմբերի 9-ին հայտնի դարձավ, որ Գեյթսը զրկվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում առաջին տեղից: Նրանից առաջ է անցել Inditex հոլդինգի հիմնադիր, որը միավորում է Zara, Pull&Bear, Massimo Dutti ապրանքանիշերը, իսպանացի Ամանսիո Օրտեգան:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---