Երեք ռեժիսոր սոցցանցով հավաքել են $75.000 և այդ գումարը ծախսելու մասին ֆիլմ նկարահանել

Երեք ռեժիսոր սոցցանցով հավաքել են $75.000 և այդ գումարը ծախսելու մասին ֆիլմ նկարահանել

PanARMENIAN.Net - FND Films կինոըներության երեք ռեժիսոր 2014 թվականին Indiegogo հարթակում հայտարարել էին գումար հավաքելու մասին, որպեսզի նկարահանեն իրենց առաջին ֆիլմը «Ամեն ինչ լավ է» (Itʼs All Good) վերնագրով: Հայտարարությունից հետո հավաքվել էր ավելի շատ գումար, քան պահանջվում էր՝ 75 հազար դոլար: Դրանից հետո ռեժիսորներն անհետացել են՝ չներկայացնելով ոչ մի հիմնավորում:

Gazeta.ru կայքը The Independent-ին հղումով գրում է, որ որոշակի պարբերականությամբ ռեժիսորները սոցիալական ցանցերում լուսանկարներ են հրապարակել, որտեղ զբոսնել են նավով, խմել, հանգիստն անցկացրել Իտալիայում: Օգտատերերը, որոնք մասնակցել են դրամահավաքին, զայրացել են, նրանց ուղղված կոշտ մեկնաբանություններ թողել և սպառնացել, որ կդիմեն դատարան:

Սակայն մի քանի օր առաջ ռեժիսորները վիդեոուղերձ են հրապարակել՝ հայտնելով, որ «ֆորսմաժորային հանգամանքների» պատճառով չեն կարող ավարտել ֆիլմը:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ FND Films-ն այնուհանդերձ նկարահանել է ֆիլմ, որի հիմքում երեք երիտասարդի մասին պատմություն է, ովքեր գողացել են ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարը: Ֆիլմը վարձույթում կլինի հոկտեմբերի 21-ին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---