Մոդել Աննա Դեմիրխանյանը` Եվրոպա-2016-ի առաջին վիցե-միսիս

Մոդել Աննա Դեմիրխանյանը` Եվրոպա-2016-ի առաջին վիցե-միսիս

PanARMENIAN.Net - Հայտնի մոդել Աննա Դեմիրխանյանը դարձել է Եվրոպա-2016 գեղեցկության մրցույթի առաջին վիցե-միսիսը: «Բերում եմ տիտղոսն ու թագը»,-գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:

«Միսիս Եվրոպա-2016» գեղեցկության միջազգային մրցությում, որն անցնում էր հոկտեմբերի 1-5-ը Սոչիում, նա ներկայացրել է Հայաստանն ու Կովկասը:

«Միսիս Եվրոպա» մրցույթն անցնում է արդեն ավելի քան 10 տարի, սովորաբար, մրցույթին մասնակցում է առնվազն 50 մասնակից աշխարհի տարբեր երկրներից: Մեկ շաբաթվա ընթացքում մասնակիցներին հետևում են ժյուրիի ներկայացուցիչները, նրանք այցելում են տարբեր սոցիալական հաստատություններ, ցուցադրում են իրենց տաղանդները, ինչպես նաև արտաքին տվյալները:

Մրցույթի փուլերը ստանդարտ են. ինքնաներկայացում անգլերեն լեզվով, տաղանդների մրցույթ, ազգային տարազ և դեֆիլե երեկոյան զգեստով: Մրցույթի պարտադիր պայմանն է, որ մանակիցները լինեն ամուսնացած կանայք և երեխա ունենան:

2016-ին մրցույթն առաջին անգամ անցել է Ռուսաստանում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---