Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվել է «մոլեկուլյար մեքենաների» ստեղծման համար

Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվել է «մոլեկուլյար մեքենաների» ստեղծման համար

PanARMENIAN.Net - Նոբելյան կոմիտեն հրապարակել է քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները` Ժան Պիեռ Սավաժ, Ֆրեզեր Սթոդարթ և Բեռնար Ֆերինգ:

Գիտնականները մոլեկուլյար մեխանիզմներ են ստեղծել, որոնք կարող են ուղղորդված շարժումներ կատարել ու գործել մեքենաների նման: Դրանք կարելի է կիրառել առաջին հերթին տարբեր սենսորներում, այդ թվում` բժշկության մեջ, գրում է «Կոմերսանտը»:

2016-ի դափնեկիրները կկիսեն 8 մլն շվեդական կրոն` $933,6 հազար դոլար պարգևավճարը:

Ֆիզիկայի բնագավառում 2016թ. Նոբելյան մրցանակի են արժանացել Դևիդ Թաուլեսը, Դունկան Հալդեյնը և Ջոն Քոսթերլիցը`«տոպոլոգիական փուլային անցումների և մատերիայի տոպոլոգիական փուլերի տեսական բացահայտման համար»:

Ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում 2016թ. Նոբելյան մրցանակը շնորհվել է ճապոնացի կենսաբան Յոսինորի Օհսումիին ավտոֆագիայի մեխանիզմը բացահայտելու, լիզոսոմների կամ վակուոլների բջջի ներսում անպիտան մասնիկների վերամշակման գործընթացը:

Պարգևատրման արարողությունը կանցնի Ստոկհոլմում դեկտեմբերի 10-ին` այդ օրը մրցանակի հիմնադիր Ալֆրեդ Նոբելի մահվան օրն է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---