Ղարաբաղը ձգտում է գրավել իրանցի զբոսաշրջիկներին պարսկական մշակութային ժառանգությամբ

Ղարաբաղը ձգտում է գրավել իրանցի զբոսաշրջիկներին պարսկական մշակութային ժառանգությամբ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղը ձգտում է գրավել իրանցի զբոսաշրջիկներին պարսկական մշակութային ժառանգությամբ: Այդ մասին հոկտեմբերի 5-ին լրագրողներին է հայտնել ԼՂՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանը, հայտնում է «Նովոստի Արմենիան»:

«Ինչ վերաբերում է Իրանից դեպի Ղարաբաղ մշակութային զբոսաշրջությանը, մենք փորձում ենք բոլոր միջոցները ձեռնարկել զբոսաշրջիկներին գրավելու համար: Պարսկական մշակութային ժառանգությունը Ղարաբաղի իշխանությունների ուշադրության կենտրոնւմ է, քայլեր են ձեռնարկվում մշակութային արժեքների պահպանության ուղղությամբ, և ոչ միայն մզկիթների, այլ նաև դամբարանների և այլ հուշարձանների»,-ասել է Շահվերդյանը:

Նա հիշեցրել է, որ իրանական կազմակերպությունններից մեկը պատվեր է ստացել և մշակում է Շուշիի Վերին մզկիթի ռեստավրացիայի նախագիծը, աշխատանքներն արդեն ավարտական փուլում են: Վերականգնման աշխատանքները կսկսվեն առաջիկայում հայկական հասարակական կազմակերպությունների աջակցությամբ:

Ավելի վաղ Շահվերդյանը հայտնել էր, որ Շուշիի Վերին մզկիթի ռեստավրացիայի փաստաթղթերի մշակմամբ զբաղվում է հայկական «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» հիմնադրամը Իրանից ներգրավված փորձագետների մասնակցությամբ:

Շուշիի պարսկական Վերին Մզկիթը կառուցվել է 1883 թ. իրանացի ճարտարապետ Կարբելի սեֆի Խանի նախագծով: Ավելի քան 50 տարիների ընթացքում մզկիթը եղել է Շուշիի մահմեդականների հոգևոր կենտրոնը: Խորհրդային տարիներին մզկիթը ձևափոխվել էր պատմա-երկրագիտական թանգարանի, որտեղ ցուցադրվում էին յուրահատուկ ցուցադրանմուշներ, այդ թվում` արվեստի գլուխգործոցներ: 1992թ. մայիսին` Շուշիի ազատագրման ռազմագործողության ժամանակ, մզկիթին լուրջ վնաս էր հասցվել: Ներկայումս այնտեղ իրականացվում են լայնամասշտաբ վերականգնողական աշխատանքներ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---