ՎԶԵԲ-ը ծրագրում է մասնակցել Կարս-Թբիլսի-Բաքու նախագծին17 մայիսի 2007 - 19:06 AMT PanARMENIAN.Net - Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ծրագրում է մասնակցել է Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու կառուցման նախագծին: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Հեյդար Բաբաեւը` նշելով, որ եթե բանակցությունները հաջող անցնեն, ապա մայիսի 20-21 Կազանում կարող է համապատասխան փաստաթուղթ կնքվել:Նախարարը հրաժարվել է ճշտել նախագծին ՎԶԵԲ-ի մասնակցության մանրամասները. արդյոք դա կլինի ֆինանսական միջոցներ տրամադրելով, թե այլ կերպ: «Հայտնի է, որ մենք կարգավորել ենք նախագծի ֆինանսական կողմը: Կարեւորը, որ ՎԶԵԲ-ը ծրագրում է մասնակցել Կարս-Թբիլսի-Բաքու նախագծին»,- ընդգծել է Բաբաեւը, հաղորդում է Day.az-ը: Նշենք, որ ԱՄՆ Կոնգրեսը հրաժարվել է մասնակցել Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու նախագծի ֆինանսավորման գործում, որը շրջանցելու է Հայաստանին: Նույն կարծիքն է հայտնում եւ Եվրամիությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |