«Արմաթ» ինժեներական լաբորատորիաները՝ ՏՏ համաշխարհային համաժողովի մրցանակակիր

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաները՝ ՏՏ համաշխարհային համաժողովի մրցանակակիր

PanARMENIAN.Net - «Արմաթ» ինժեներական լաբորատորիները WITSA Global Excellence Award մրցանակաբաշխությունում «Կայուն զարգացման» Sustainable growth անվանակարգում մրցանակի են արժանացել:

Մրցանակաբաշխությունն ավանդաբար անց է կացվում 6 անվանակարգում ՏՏ համաշխարհային համաժողովի (WCIT) շրջանակում` Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) կողմից:

Բրազիլիայում անցկացվող ՏՏ համաշխարհային համաժողովում անցկացվող WITSA Emerging Digital Solutions ծրագրի 7 անվանակարգից երկուսում հաղթել են հայկական Sinergy և Lokalz ընկերությունները:

Այս օրերին ՏՏ ոլորտի հայկական պատվիրակությունը գտնվում է Բրազիլիայում: Պատվիրակների թվում են UITE, Ucom, Instigate consulting, Instigate design, eDram, VOLO, Synergy, Localz ընկերությունների և Tumo ստեղծարար տեխնոլոգիական կենտրոնի ներկայացուցիչները:

WCIT 2019-ը կանցկացվի Հայաստանում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ և ՀՀ կառավարությանաջակցությամբ:

«ՀՀ հանրակրթական համակարգում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիրը» ԻՏՁՄ-ն իրականացնում է 2014թ-ից: Ծրագրի հովանավոր ընկերությունների և ՀՀ կառավարության աջակցության շնորհիվ Հայաստանում և Արցախում գործող ռոբոտաշինության խմբակների և ինժեներական խմբակ-լաբորատորիաների թիվն արդեն հասել է 160-ի, որտեղ սովորում են ավելի քան 3500 դպրոցական: ԻՏՁՄ ծրագրում է ժամանակակից ՏՏ կրթության հնարավորություն ստեղծել ՀՀ բոլոր դպրոցականների համար:

Synergy International Systems-ը ծրագրային ապահովման և խորհրդատվության ընկերություն է, որը մշակում է տվյալների կառավարման համակարգեր մոնիտորինգի և գնահատման, սոցիալական ապահովության, դատական, ֆինանսական, կրթության, առողջապահության և այլ ոլորտներում ՝ ինչպես պետական և միջազգային կազմակերպությունների, այնպես էլ ՀԿ-ների և մասնավոր սեկտորի կազմակերպությունների համար: Ընկերությունը հիմնադրվել է 1997 թ-ին:

Localz-ը զբոսաշրջիկների համար ստեղծված հարթակ է, որը գործում է 2015 թ-ից: Հարթակի շնորհիվ, զբոսաշրջիկները կարող են ընտրել իրենց նախընտրելի երթուղին և ուղիղ կապ հաստատել մասնագիտացված էքսկուրսավարների հետ:

Կարդացեք նաև՝ Արցախի Քաշաթաղում «Արմաթ» ինժեներական լաբորատորիա ստեղծելու համար դրամահավաք է սկսվել

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---