ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան մայիսի 21-ին

PanARMENIAN.Net - «Հարավային Կովկասի այցելությունը ծրագրված է սկսել մայիսի 21-ին Հայաստանից»,- հայտնել է ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: Նրա խոսքերով, այս անգամ համանախագահները կայցելեն տարածաշրջան ոչ ամբողջական կազմով, չի բացառվում նաեւ նրանց ուղեվորությունը Ստեփանակերտ: Հայաստանից համանախագահները կմեկնեն Ադրբեջան: Այցելության նպատակը երկու երկրների նախագահների հանդիպման նախապատրաստումն է, որը ծրագրված է անցկացնել հունիսի 10-ին Սանկտ-Պետերբուրգում` տնտեսական ֆորումի շրջանակներում, հաղորդում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---