Երևանում քարտեզագրվելու են հաշմանդամություն ունեցողների համար մատչելի վայրերը

Երևանում քարտեզագրվելու են հաշմանդամություն ունեցողների համար մատչելի վայրերը

PanARMENIAN.Net - ՄԱԶԾ/Կոլբա նորարարական լաբորատորիան և Հայկական ճամբար ՀԿ-ն նախաձեռնում է Երևանում մատչելի վայրերի քարտեզագրման մափաթոնը, որը կմեկնարկի հոկտեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ին, Արամի 72 հասցեից:

Բոլոր ցանկացողները կարող են միանալ Երևանի մատչելի վայրերի քարտեզագրմանը, գրանցվելով matcheli.am կայքում կամ ներբեռնելով matcheli vayrer բջջային հավելվածը: Սկսնակ ու փորձառու քարտեզագրողներ, հաշմանդամություն ունեցող մարդիկ, մանկասայլակով ծնողներ և բոլոր ոչ անտարբեր անձինք կարող են միանալ միջոցառմանը: Տեղանքի մասին գիտելիք, ինչպես նաև քարտեզագրման փորձ պարտադիր չէ:

Այս կերպ նախատեսվում է օգնել անվասայլակով, ձեռնափայտով տեղաշարժվող մարդկանց, մանկասայլակով զբոսնող ծնողներին և նույնիսկ հեծանվորդներին տեղեկանալ քաղաքում մատչելի վայրերի մասին՝ առանց տանից դուրս գալու անհրաժեշտության:

Քարտեզագրման մասնակիցների թիմերը կշարժվեն երեք տարբեր ուղղությունով ու քարտեզագրման ավարտին կհանդիպեն Սիրահարների այգում, որտեղ կլինի մափաթոնի ամփոփումն ու մրցանակաբաշխությունը: Քարտեզագրման ակտիվ մասնակիցներին սպասվում են նվերներ:

Matcheli Vayrer բջջային հավելվածը մշակվել է ՄԱԶԾ/Կոլբա լաբ լաբորատորիայում: Կոլբա լաբը նորարար գաղափարների ինկուբատոր է, որտեղ ինկուբացվում են սոցիալական խնդիրները լուծելու նորարար եղանակներ, փորձարկվում ծրագրերի մոդելներ/նախատիպեր, ծնվում են նոր գաղափարներ և ստեղծվում սոցիալական ստարտափեր:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---