Քաղշին և առողջապահության նախարարությունների աշխատակազմերի ղեկավարներն ազատվել են պաշտոնից

Քաղշին և առողջապահության նախարարությունների աշխատակազմերի ղեկավարներն ազատվել են պաշտոնից

PanARMENIAN.Net - Քաղաքաշինության և առողջապահության նախարարությունների աշխատակազմերի ղեկավարներն ազատվել են պաշտոնից։

Կառավարության նիստի ընթացքում գործադիր մարմինը հավանության է արժանացրել պաշտոնանկության մասին երկու նախագիծ:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը գործադիր մարմնի որոշմանն է ներկայացրել Էդգար Գևորգյանին ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին որոշման նախագիծը, որը Կառավարությունն ընդունել է, գրում է Tert.am-ը։

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը գործադիրի որոշմանն է ներկայացրել Արմեն Կարապետյանին ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին: Որոշման նախագիծն ընդունվել է։

ՀՀ կառավարության հոկտեմբերի 6-ի նիստում Սուրիկ Խաչատրյանն ազատվել է Սյունիքի մարզպետի պաշտոնից` տեղը զիջելով Վահե Հակոբյանին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---