Վահե Հակոբյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ

Վահե Հակոբյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ

PanARMENIAN.Net - Կառավարության նիստին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ Կառավարության որոշումը նախագահի կողմից հաստատվելուց հետո ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրել է նոր որոշում, որի համաձայն պաշտոնում նշանակվել է Վահե Հակոբյանը:

«Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով ՀՀ նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` ՀՀ կառավարությունը որոշում է.

Վահե Հակոբյանին նշանակել ՀՀ Սյունիքի մարզպետ»:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է նորանշանակ մարզպետին, որը գտնվում էր նիստերի դահլիճում և մաղթել էֆեկտիվ աշխատանք. «Շնորհավորում եմ և ցանկանում էֆեկտիվ աշխատանք: Մենք հույսեր ենք կապում, որ դուք նոր մշակույթ կբերեք տարածքային կառավարման մեջ»,- մեջբերում է Tert.am-ը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---