Զեկույց. Հայաստանում ավելի անվտանգ է, քան ԱՄՆ-ում, Գերմանիայում ու Ֆրանսիայում

Զեկույց. Հայաստանում ավելի անվտանգ է, քան ԱՄՆ-ում, Գերմանիայում ու Ֆրանսիայում

PanARMENIAN.Net - Հայաստանն անվտանգության առումով աշխարհի 138 երկրի շարքում զբաղեցնում է 47-րդ հորիզոնականը՝ հավաքելով 5.2 միավոր առավելագույն 7-ից: Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է իր ամենամյա Մրցունակության համաշխարհային ինդեքսը (Global competitiveness index), որում բիզնեսի անվտանգության տեսանկյունից Հայաստանի հետ նույն ցուցանիշն ունեն նաև Լիտվան, Մոնղոլիան, Չիլին, Նիկարագուան ու Հորդանանը:

Հարևան Ադրբեջանը 41-րդ հորիզոնականում է՝ 5.3 միավոր, Վրաստանը՝ 28-րդ (5.6 միավոր), Թուրքիան՝ 87-րդ ( 4.4 միավոր): Նույն աղյուսակում ՌԴ-ն զբաղեցնում է 95-րդ տեղը՝ 4.3 միավորով:

Երկրի անվտանգությունը գնահատվում է հետևյալ 4 բաղադրիչների հիման վրա՝ բիզնեսի վրա ահաբեկչության սպառնալիքի ազդեցությունը, բիզնեսի վրա հանցավորության և բռնության ազդեցությունը, կազմակերպված հանցավորության մակարդակը, իրավապահների նկատմամբ վստահությունը: Հատկանշական է, որ այս վարկանիշային աղյուսակը կազմավորվում է անմիջականորեն բիզնես հատվածի ներկայացուցիչների հարցման արդյունքում:

-Բիզնեսի վրա ահաբեկչության սպառնալիքի ազդեցությունը՝ 33-րդ հորիզոնական (5.8 միավոր)

- Բիզնեսի վրա հանցավորության և բռնության ազդեցությունը՝ 27-րդ հորիզոնական (5.4 միավոր)

- կազմակերպված հանցավորության մակարդակը՝ 57-րդ հորիզոնական (5.1 միավոր)

- իրավապահների նկատմամբ վստահությունը՝ 67-րդ հորիզոնական (4.4 միավոր)

Անվտանգության ցուցանիշով Հայաստանն առաջ է անցնում այնպիսի երկրներից, ինչպիսիք են Հունաստանը (52-րդ հորիզոնական), Գերմանիան (58-րդ հորիզոնական), ԱՄՆ-ն (60-րդ հորիզոնական), Ֆրանսիան (62-րդ հորիզոնական) և Իտալիան (96-րդ հորիզոնական):

Ըստ վարկանիշային աղյուսակի, բիզնեսի համար ամենաանվտանգը Ֆինլանդիայում է, ԱՄԷ-ում և Իսլանդիայում: Սանդղակի վերջին հորիզոնականներում են Էլ Սալվադորը, Եմենն ու Վենեսուելան:

Համաշխարհային տնտեսական ֆորումը պետական-մասնավոր գործակցության վրա հիմնված միջազգային կազմակերպություն է, որը ձգտում է բարելավել իրավիճակն ամբողջ աշխարհում: Այն հիմնադրվել է 1971-ին որպես ոչ կոմերցիոն կազմակերպություն, գլխամասային գրասենյակը Շվեյցարիայում է:

Զեկույցն անդրադարձել է նաև Հայաստանի ճանապարհների, առողջապահությանև կրթության որակին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---