Գործակալ. Մովսիսյանը հասկանում է, որ «Սպարտակին» կարող են չպահանջվել իր ծառայությունները

Գործակալ. Մովսիսյանը հասկանում է, որ «Սպարտակին» կարող են չպահանջվել իր ծառայությունները

PanARMENIAN.Net - «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, որը վարձակալության հիմունքներով հանդես է գալիս ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքում», հասկանում է, որ իր ծառայությունները կարող են այլևս չպահանջվել մոսկովյան ակումբին: Այդ մասին հայտարարել է ֆուտբոլիստի գործակալ Պատրիկ Մաքքեյբը, հայտնում է «Ռ-Սպորտ» գործակալությունը:

«Կարծում եմ, այս պահին մեր համար լավագույն ելքը կլինի ուղղակի սպասել: Մենք հասկանում ենք, որ «Սպարտակը» հիմա բավականին լավ է առաջ գնում Ռուսաստանի առաջնությունում, ակնհայտ է, որ նրանց մոտ ամեն ինչ ստացվում է առանց Յուրայի մասնակցության: Մենք հասկանում ենք, նաև, որ այս հանգամանքներում նրանք կարող են հրաժարվել մեր ծառայություններից»,-ասել է Մաքքեյբը:

«Եթե ազնիվ լինենք, այս պահին մենք պատկերացում չունենք, թե ինչ ենք անելու առաջիկայում: Նախ հարկավոր է բանակցել «Ռեալ Սոլթ Լեյքի» և «Սպարտակի» հետ: Մեր վերջին բանակցությունները մոսկովյան ակումբի հետ բավականին վաղուց էին, ուստի մենք վաղուց արդեն գիտենք նրանց մտադրությունների մասին»,-ասել է գործակալը:

Ըստ «Սպարտակի» հետ պայմանագրի, որը երկարացվել է 2015-ին, ակումբի այն ժամանակվա տնօրեն Ռոման Ասխաբաձեի կողմից, Մովսիսյանի տարեկան աշխատավարձը կարզմում է մոտ 2,5 մլն եվրո առանց բոնուսների և պարգևավճարների: Վարձակալության շրջանում ակումբի պարտավորություններն աշխատավարձի վճարման մասով կատարում էր ամերիկյան ակումբը:

Մովսիսյանի համար լավագույն տարբերակը կլինի կարիերան ամերիկյան ակումբում շարունակելը: 2016-ի հունվարից ամերիկյան ակումբն իրավունք ունի գնել նրան: Մովսիսյանն այլևս չի մասնակցում Հայաստանի հավաքականի խաղերին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ տարաձայնությունների պատճառով: «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը մայիսին հայտարարել էր, որ Մովսիսյանն իր ամբողջ ներուժով չէր խաղում հավաքականի կազմում:

Ընթացիկ խաղաշրջանում Մովսիսյանը 24 հանդիպում է ունեցել «Սոլթ Լեյք Սիթիի» կազմում և 9 գնդակ է խփել:

«Սպարտակի» հետ Մովսիսյանի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2019-ի կեսը:

Ընթերցեք նաև. «Սպարտակը» հրաժարվել է Յուրա Մովսիսյանի ծառայություններից

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---