Հալեպում ահաբեկիչները ականակոծել են հյուրանոցը, որտեղ գտնվում էին լրագրողներ և ՄԱԿ ներկայացուցիչներ

Հալեպում ահաբեկիչները ականակոծել են հյուրանոցը, որտեղ գտնվում էին լրագրողներ և ՄԱԿ ներկայացուցիչներ

PanARMENIAN.Net - Հալեպի հյուրանոցը, որտեղ բնակվում են արտասահմանցի լրագրողները, այդ թվում նաև ռուսական Առաջին հեռուստաալիքի, ենթարկվել է ականակոծման: Տուժածներ չկան:

Գրոհայինները կրակ են բացել Հալեպի հյուրանոցի ուղղությամբ, որտեղ տեղակայված են արտասահմանցի լրագրողները, այստեղ են գտնվում նաև միջազգային կազմակերպությունների, այդ թվում, ՄԱԿ ներկայացուցչությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ կրակն ականանետերից շարունակվել է մոտ կես ժամ: Ընդհանուր առմամբ գրոհայինները 6 ական են պայթեցրել, ականներից մեկը պայթել է հյուրանոցի տանիքում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ինքնաթիռները ռմբակոծել են Սելսեն գյուղը, որը Հալեպից 50 կմ հեռավորության վրա է գտնվում: Այդ մասին տեղաբնակների վրա հղումով հայտնել է սիրիական SANA գործակալությունը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հալեպի Նոր Գյուղ հայաշատ թաղամասի ռմբակոծման հետևանքով երկու հայ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է:

Հոկտեմբերի 5-ին Հայաստանից Սիրիա է ուղևորվել մարդասիրական օգնությամբ երկրորդ օդանավը: Մարդասիրական օգնությամբ Հայաստանից ուղևորված առաջին օդանավը հոկտեմբերի 3-ին վայրէջք է կատարել սիրիական Հմեյնիմ ավիաբազայում

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---