Ռազմարդյունաբերական ձեռնարկություններին կաջակցեն. Ֆինանսական օգնություն ու դրամաշնորհներ կստանան

Ռազմարդյունաբերական ձեռնարկություններին կաջակցեն. Ֆինանսական օգնություն ու դրամաշնորհներ կստանան

PanARMENIAN.Net - Կառավարության հոկտեմբերի 6-ի նիստում ՀՀ ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումների իրականացմանը նպաստող որոշում է ընդունվել: Կառավարությունը հաստատել է ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտներին երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ պետական աջակցության առաջնահերթությունները և աջակցման ձևերը:

Կառավարության նիստի ժամանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասել է, որ աջակցության ձևերը ներառելու են ֆինանսական օգնություն (այդ թվում վարկային երաշխիքներ ու կապիտալի համալրման միջոցներ), լիզինգային տոկոսների սուբսիդավորում (ամբողջական կամ մասնակի), մրցույթով դրամաշնորհների տրամադրում, պետունեցվածքի տրամադրում օգտագործման համար՝ անվճար կամ շուկայականից զգալիորեն ցածր գներով, հայտնում է Արցախպրեսը:

Պետությունը ծրագրում է օգնել պաշտպանական ձեռնարկություններին նաև լաբորատորիաների ու հետազոտական հզորությունների հարցով։

Որոշումը պետք է նպաստի ՀՀ ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումների իրականացմանը: Առաջնահերթությունները և աջակցման ձևերը կներառվեն ռազմարդյունաբերական համալիրի զարգացման պետական ծրագրերում՝ այդ մասով ապահովելով ոլորտի զարգացման նախադրյալները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---