Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Կոլումբիայի նախագահին

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Կոլումբիայի նախագահին

PanARMENIAN.Net - Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսին ավելի քան 50 տարի տևած քաղաքացիական պատերազմին վերջ դնելուն ուղղված ջանքերի համար:

Պարգևավճարը կազմում է 8 մլն շվեդական կրոն` 932.000 հազար դոլար:

Սեպտեմբերի վերջին Կոլումբիայի իշխանությունները և Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի (FARC) ապստամբները պատմական համաձայնագիր կնքեցին խաղաղության մասին, որով վերջ է դրվում կեսդարյա քաղաքացիական պատերազմին: Արարողությունը տեղի է ունեցել Կարտախենայում, իրենց ստորագրություններն են դրել Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսն ու նախկին ապստամբների առաջնորդ Ռոդրիգո Լոնդոնիո Էչեվերին Տիմոչենկո մականունով:

Սանտոսն ու Տիմոչենկոն ստորագրել են փաստաթուղթը հատուկ գրիչներով, որոնք պատրաստված էին փամփուշտներից: Դա խորհրդանշում է երկրի անցումը խաղաղ կյանքին:

FARC պարտիզանները գործում էին Կոլումբիայի տարածքում վերջին 50 տարվա ընթացքում: Մի ժամանակ բավականին հաջող` վերահսկելով երկրի տարածքի զգալի մասը, հարվածներ հասցնելով կայազորներին և ոստիկանության բաժանմունքներին, ահաբեկչություններ կազմակերպելով մայրաքաղաքում, սպանելով և առևանգելով հայտնի քաղաքական գործիչներին: Կոլումբացի ապստամբներին սատարում էր Կուբան, իսկ հետո Վենեսուելան:

Բանակցությունները կառավարական զորքերի և ապստամբների միջև սկսվել և ընդհատվել են մի քանի անգամ: Այնուամենայնիվ, իշխանություններին հաջովեց վերջին շրջանում զգայուն հարվածներ հասցնել պարտիզաններին` մեկը մյուսի հետևից սպանվեցին նրանց առաջնորդները, նրանք զրկվեցին ֆինանսավորման հիմնական աղբյուրներից. թմրանյութերի վաճառքից ստացվող շահույթից և Վենեսուելայի տնտեսական աջակցությունից:

Պարգևատրման արարողությունը կանցնի Ստոկհոլմում դեկտեմբերի 10-ին` այդ օրը մրցանակի հիմնադիր Ալֆրեդ Նոբելի մահվան օրն է:

Հոկտեմբերի 5-ին Նոբելյան կոմիտեն հրապարակել է քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները` Ժան Պիեռ Սավաժ, Ֆրեզեր Սթոդարթ և Բեռնար Ֆերինգ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---