Գերմանիայում ավելի քան 280.000 փախստական է հետախուզվում

Գերմանիայում ավելի քան 280.000 փախստական է հետախուզվում

PanARMENIAN.Net - Գերմանիայում 284.158 փախստական է հետախուզվում Inpol համակարգով որպես արտաքսման մասին որոշման հիման վրա ձերբակալության ենթակա անձինք: Այդ մասին հայտնել է Հեսսենի HR-info ռադիոկայանը Քրեական գործերի դաշնային գերատեսչության տվյալների վրա հղումով:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ 2015-ի համեմատ արձանագրվել է 140-տոկոսանոց աճ:

Այդ միգրանտները հետախուզվում են Գերմանիայի տարածքում գտնվելու մասին օրենքը խախտելու համար, գրում է Deutsche Welle-ն:

Ըստ օրենքի, օտարերկրացի քաղաքացին կարող է հետախուզվի Գերմանիայում, եթե Գերմանիայի իշխանությունները չեն կարողանում պարզել նրա գտնվելու վայրը և այդ մարդը պետք է լքի Գերմանիայի տարածքը:

Հետախուզվող օտարերկրացիների մի մասն արդեն արտաքսվել է` այդ դեպքում տվյալները մուտքագրվում են համապատասխան բազա, որպեսզի ԳԴՀ երկրորդ անգամ մուտք գործելու դեպքում իշխանությունները կարողանան անհապաղ արձագանքել: ԳԴՀ ՆԳՆ-ն խոստովանել է, որ տեղյակ չէ, թե որքան մարդ է այժմ ապօրինաբար գտնվում Գերմանիայի տարածքում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---