Վարչապետը փոփոխել է պաշտոնյաների՝ ՌԴ գործուղման մասին որոշումը

Վարչապետը փոփոխել է պաշտոնյաների՝ ՌԴ գործուղման մասին որոշումը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հոկտեմբերի 6-ին որոշմամբ, չեղյալ է հայտարարվել սեպտեմբերի 19 ի մեկ այլ՝ ՌԴ պատվիրակություն ուղարկելու որոշումը:

Մոսկովյան ֆինանսական համաժողովին հինգհոգանոց պատվիրակություն ուղակելու փոխարեն գործուղվել են ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Գևորգյանն ու նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Մելկիկյանը:

Ավելի վաղ Կարապետյանը չեղյալ է ճանաչել նախկին վարչապետի՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ «Հայկ Հարությունյանին Ղազախստանի Հանրապետություն գործուղելու մասին» որոշումը:

ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է 7.3 մլրդ դրամով կրճատել պետապարատի ծախսերը Պետբյուջեի նախագծով գործուղումներին ուղղվող գումարները կրճատվել են 150 մլն դրամով կամ 30%-ով՝ 500 մլն-ից նվազեցվելով 350 մլն-ի:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---