2017-ին Հայաստանում կանցկացվի ՀԱՊԿ «Մարտական եղբայրություն» զորավարժությունը

2017-ին Հայաստանում կանցկացվի ՀԱՊԿ «Մարտական եղբայրություն» զորավարժությունը

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ-ը մտադիր է 2017-ին հավաքական ուժերի «Մարտական եղբայրություն» լայնածավալ զորավարժություն անցկացնել 3 երկրի տարածքում` Հայաստանում, Ղազախստանում և Ռուսաստանում: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«2016-ին արդեն ՀԱՊԿ 4 զորավարժություն է անցկացվել տարբեր պետությունների տարածքում, տարբեր ժամկետներում: Հաջորդ տարի մտադիր ենք միավորել զորավարժություններն ու անցկացնել միասնական զորավարժություն ՀԱՊԿ հավաքական ուժերի միանգամից բոլոր բաղադրիչների մասնակցությամբ»,-ասել է Սիդորովը:

Ըստ նրա, ՀԱՊԿ միասնական զորավարժությունը կանցնի 2017-ի հոկտեմբերին:

«Այսինքն, մենք առանձին զորավարժություններ չենք անցկացնի ապրիլին, օգոստոսին, սեպտեմբերին ու հոկտեմբերին, ինչպես արվեց 2016-ին, այլ 2017-ի հոկտեմբերին սեղմ ժամկետում համատեղ գործողություններ կիրականացնենք 3 պետության տարածքում` Ռուսաստանում, Հայաստանում և Ղազախստանում: Դա ավելի արդյունավետ կլինի ՀԱՊԿ հավաքական ուժերի կառավարման միասնական համակարգի համար»,-ասել է նա:

«Զորավարժությունների տևողությունը կլինի մոտավորապես 3 շաբաթ»,-ասել է գեներալ-գնդապետը:

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 14-ին Երևանում` ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում, դա կլինի ՀՀ ներկայացուցիչը: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:Ավելի վաղ ՀԱՊԿ-ում որոշում էր կայացվել, որ 2016-ից կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում պետք է ռոտացիոն կարգով նշանակվեն անդամ պետությունների ներկայացուցիչները՝ երեքական տարով:

ՀԱՊԿ-ինանդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---