Դամասկոսում կարծում են, որ Վաշինգտոնը մտադիր է մասնատել Սիրիան

Դամասկոսում կարծում են, որ Վաշինգտոնը մտադիր է մասնատել Սիրիան

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն մտադիր է մասնատել Սիրիան մի քանի անկախ պետական կազմավորման ըստ դավանական հատկանիշի: Այդ մասին հայտարարել է Սիրիայի տեղեկատվության նախարար Ռամիզ Թարջամանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ ըստ Մերձավոր Արևելքում Իսրայելի աջակցությանն ուղղված ԱՄՆ ռազմավարությանը, «Սիրիայի տարածքը պետք է մի քանի պետական կազմավորման բաժանվի ըստ դավանական հատկանիշի»:

«Վաշինգտոնը ցանկանում է, որ Սիրիան թույլ պետություն լինի, նպատակ ունի մասնատել երկիրը: Մասնավորապես, նախատեսվում է քրդական պետություն հռչակել հյուսիսում, որպեսզի Սիրիան, առնվազն դաշնության կամ համադաշնության վերածվի»,-հայտարարել է Թարջամանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը նիստ կգումարի Հալեպում ստեղծված իրավիճակի կապակցությամբ:

Հոկտեմբերի 3-ին ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարեց, որ ԱՄՆ-ն կասեցնում է երկկողմ համագործակցությունը ՌԴ հետ Սիրիայի հարցով և թողնում է միայն ռազմական կանալները` կանխելու համար բախումը ՌԴ և ԱՄՆ օդուժի միջև Սիրիայի օդային տարածքում:

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Սիրիայում ռազմական իրավիճակի կտրուկ սրման առնչությամբ:Նշվել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ՝ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար մոտակա օրերին երկու ինքնաթիռով Սիրիա կառաքվի մարդասիրական օգնություն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---