ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը մեկնարկում է «Օրգանական արտադրանքի հավաստագրման» անվճար ծրագիրը

ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը մեկնարկում է «Օրգանական  արտադրանքի հավաստագրման» անվճար ծրագիրը

PanARMENIAN.Net - ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը, Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համատեղ, հոկտեմբերի 7-ից սկսում է «Օրգանական արտադրանքի հավաստագրման» երկրորդ անվճար ծրագիրը:

2015-ին մեկնարկած ծրագիրն ուղղված է Հայաստանում օրգանական արտադրանքի շուկայի զարգացմանն ու արտահանման խթանմանը՝ նախատեսված լինելով բոլոր այն փոքր և միջին տնտեսությունների համար, որոնք հետաքրքրված են օրգանական հավաստագրում ստանալու մեջ:

Ծրագրով հետաքրքրված տնտեսվարողները կարող են մինչև նոյեմբերի 7-ը «Օրգանական արտադրանքի հավաստագրման» ծրագրի 2016-2017թթ մրցույթին մասնակցելու համար Բանկի պաշտոնական կայքէջից ներբեռնել դիմում հայտը, լրացնելուց հետո այն ուղարկել հայտում նշված էլեկտրոնային փոստին:

Հավաստագրման համար դիմած մասնակիցների ներկայացրած արտադրանքը մրցույթի շրջանակներում կանցնի փորձագիտական գնահատում և արդյունքների ամփոփումից հետո մրցույթում հաղթող ճանաչված տնտեսվարողները ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության ֆինանսական աջակցությամբ կստանան օրգանական սերտիֆիկացում:

ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի և NABU-ի կողմից 2015-2016թթ իրականացված «Օրգանական արտադրանքի հավաստագրման» անվճար ծրագրի շրջանակներում սերտիֆիկացվել է 4 ընկերություն:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---