ԵՄ-ն ուսումնասիրում է ՀՀ ՏԻՄ ընտրությունների մասին դիտորդների զեկույցները

ԵՄ-ն ուսումնասիրում է ՀՀ ՏԻՄ ընտրությունների մասին դիտորդների զեկույցները

PanARMENIAN.Net - Եվրոպական միությունն ուսումնասիրում է հայաստանյան ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ դիտորդական կազմակերպությունների զեկույցները։ Արձանագրված փաստերն ընդունվել են ի գիտություն։ Այս մասին տեղեկացրել էՀայաստանում ԵՄ պատվիրակության խորհրդական, քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Դիրկ Լորենցը:

Նրա խոսքով, «ԵՄ- ԵԽ» ծրագրային համագործակցությամբ Հայաստանին տրամադրվող գումարները կախված են նաեւ ընտրությունների որակից։

«Հայաստանի հետ գործողությունների ծրագրի հաջորդ փուլը պետք է հաստատվի 2017-ի կեսերի։ Բայց մինչ այդ Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են, դրա անցկացման որակը չափազանց կարևոր է լինելու Հայաստանի հետ համագործակցության առումով»,- ասում է Լորենցը, գրում է Ա1+-ը։

3 տարվա ընթացքում 2.2 միլիոն եվրո է տրամադրվում Հայաստանին՝ արդարադատական համակարգը, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը, բանտային պայմաններն ու ընտրական գործընթացները բարելավելու համար։ Դիրկ Լորենցը տեղյակ է նաեւ ՊՊԾ շենքի գրավմանը հաջորդած կալանավորման դեպքերին։

Լորենցը նշում է. «Առանձին դեպքերի քննությունը Հայաստանի իշխանությունների գործն է, չենք կարող դրանց վերաբերյալ մեկնաբանություն անել։ Մի բան հստակ է՝ պետք է պահպանվի արդար դատաքննության իրավունքը և նախնական կալանքն էլ համահունչ լինի»։

Սա խնդիր է համարում նաև Արդարադատության նախարարության ներկայացուցիչը։ Եվրոպական կառույցների աջակցությամբ առաջիկայում հստակ քայլեր կարվեն։ Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշում է.

«Այլընտրանք իրավական համակարգը չունի։ Քրեական դատավարության օրենսգրում խափանման նոր միջոցներ ենք փորձում ներդնել, դա տնային կալանքն է և վարչական հսկողությունը, ավելին ասեմ՝ արդեն սարքերը բերել ենք և փորձակում ենք»։

Եվրամիության և Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները Հայաստանի կառավարության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ մեկ սեղանի շուրջ քննարկեցին Ծրագրային համագործակցության կառուցակարգի ընթացիկ արդյունքները։ Եվրոպական կառույցների աջակցությամբ իրականացվող ծրագիրն սկսվել է 2015 թվականի մարտի մեկին և կտևի մինչև 2017-ի փետրվարը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---