Թուրքիայի դեսպանը վերադարձել է Բեռլին 7 հոկտեմբերի 2016 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի դեսպան Հուսեյն Կարսլիօղլուն վերադարձել է Բեռլին: Անկարան հետ էր կանչել դեսպանին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո: ԳԴՀ ԱԳՆ-ն ողջունել է դեսպանի վերադարձը և դա կարևոր դրական քայլ է համարել երկկողմ հարաբերություններում: Այդ մասին ասվում է ԳԴՀ ԱԳՆ քարտուղար Մարկուս Էդերերի հայտարարության մեջ: «Ուրախ եմ, որ իմ թուրք պաշտոնաիկիցը` դեսպան Կարսլիօղլուն վերադարձավ Բեռլին, երպեսզի կրկին ներկայացնի իր երկիրը Գերմանիայում…Այդ վերադարձեը ես ընկալում եմ որպես կարևոր դրական տեղաշարժ րեկկողմ հարաբերություններում»,-ասվում է Էդերերի հայտարարության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին: Էդերերը հոկտեմների 7-ին հանդիպում է ունեցել ԳԴՀ-ում Թուրքիայի դեսպանի հետ, ասվում է հայտարարության մեջ: Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել: Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է օսմանյան կառավարության կողմից օսմանյան հողերում բնակվող հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |