ՀՀ-ում ցմահ դատավճիռների վերանայման հնարավորությունը կքննարկվի ԱՄՆ փորձագետների ներգրավմամբ

ՀՀ-ում ցմահ դատավճիռների վերանայման հնարավորությունը կքննարկվի ԱՄՆ փորձագետների ներգրավմամբ

PanARMENIAN.Net - Արդարադատության նախարարությունը աշխատանք է տանում ցմահ դատապարտյալների պայմանների բարելավման ուղղությամբ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:

«Աշխատանքները շարունակվում են թե՛ կեցության պայմանների, թե՛ տեսակցությունների առումով, այդ թվում նաև նոր Քրեական օրենսգրքով նախատեսվում է որոշակիորեն բարձրացնել ցմահ դատապարտման տարիքը, որպեսզի, ասենք, դեռահասների շրջանում խնդիր չառաջանա»,- ասել է փոխնախարարը, գրում է Tert.am-ը:

Լրագրողների հարցին, թե ինչ է արվում բավարար հիմքեր ունենալու դեպքում ցմահ դատապարտյալների գործերի վերանայման առնչությամբ, նա տեղեկացրել է, որ մոտակա ժամանակահատվածում Միացյալ Նահանգներից Հայաստան են ժամանելու փորձագետներ հենց այս հարցով համատեղ աշխատելու համար:

«Գործերի վերանայումը մեկ այլ մեծ խնդիր է, որը բավականաչափ լուրջ քննարկման կարիք ունի: Այն դեռևս հետազոտությունների փուլում է: Կարող եմ ասել, որ կան գործող մեխանիզմներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ գործերի վերանայման համար: Չենք բացառում, որ միջազգային փորձից նույնպես գտնենք օրինակներ, որոնք կներկայացվեն քրեական դատավարության և քրեական օրենսգրքերը մշակող աշխատանքային խմբին: Չենք մերժում նաև հասարակական կազմակերպությունների կողմից արվող համագործակցության առաջարկները»,- նշել է Քրմոյանը:

Վերջին շրջանում ՀՀ-ում ցմահ դատապարտյալները մի քանի անգամ հացադուլ էին հայտարարել՝ գործերի վերանայման պահանջով: Սակայն դա չի իրականացվել:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---