ՀՀ ընկերությունները կարող են օպտիկական սարքավորումներ և շինանյութ արտահանել Իրան

ՀՀ ընկերությունները կարող են օպտիկական սարքավորումներ և շինանյութ արտահանել Իրան

PanARMENIAN.Net - Իրանի մայրաքաղաք Թեհրանում հոկտեմբերի 5-8-ը տեղի ունեցած Armenia Expo 2016 հայկական արտադրանքի ու ծառայությունների ցուցահանդեսն ավարտվել է գործնական մի շարք պայմանավորվածություններով։

Հայաստանի զարգացման հիմնադրամը տեղեկացնում է, որ Թեհրանում տեղի ունեցած նախատեսված 80-ի փոխարեն Expo-ին մասնակցել է տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը ներկայացնող 103 հայկական ընկերություն: Նրանցից առնվազն կեսն իրանական տարբեր ընկերությունների հետ գործնական պայմանավորվածություններ են ձեռք բերել։

«Հայկական ընկերությունները ցուցահանդեսում շատ հաջող արդյունքներ արձանագրեցին։ Երկու երկրների տարբեր կազմակերպությունների միջև բանակցություններ են ընթանում օպտիկական սարքավորումների, կոշիկների, ոչ ալկոհոլային խմիչքների, շինանյութերի արտահանման ուղղությամբ։ Արդեն որոշվել է, որ Իրանում հայկական կոշիկի ֆիրմային խանութ կբացվի։ Բանկային ոլորտի ընկերությունները պայմանավորվածություններ են ձեռք բերել ծառայությունների մատուցման վերաբերյալ»,- խոսելով ցուցահանդեսի արդյունքների մասին՝ նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի Արտահանման գծով տնօրեն Հայկ Միրզոյանը։

էկոնոմիկայի նախարարության և Իրանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ երկրի տնտեսության համար հեռանկարային այս շուկայում հայկական արտադրանքի ու ծառայությունների ցուցահանդեսը կազմակերպել էր ՀՀ կառավարության՝ արտահանմանն ուղղված 2016 թ. միջոցառումների շրջանակում։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---