Երևանում ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել

Երևանում ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 8-ին Երևանի Դավիթաշեն օդերևութաբանական կայանում գրանցվել է +30 աստիճան տաքություն:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ հավելելով, որ արդյունքում մոտ 2 աստիճանով գերազանցել է տվյալ օրվա պատմական առավելագույն ջերմաստիճանի արժեքը:

Ավելի վաղ Սուրերնյանը հաղորդել էր, որ Երևանում ռեկորդային բարձր ջերմաստիճան կանխատեսվել էր հոկտեմբերի 5-ի համար.«Հոկտեմբերի 5-ին Երևանում կանխատեսել ենք +29 աստիճան, այդ օրվա ռեկորդային ջերմաստիճանը պատկանում է 1998 թ հոկտեմբերի 5-ին՝ +28,9, տեսնենք կգերազանցենք բացարձակ առավելագույն ջերմաստիճանը թե ոչ»,- գրել էր նա:

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 14-ի երեկոյան ժամերին Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի լեռնային շրջաններում, հոկտեմբերի 15-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 11-14-ն էապես չի փոխվի, 15-ին կնվազի 3-4 աստիճանով:

Երևանում հոկտեմբերի 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-ին սպասվում է անձրև և ամպրոպ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---