Կառավարության աշխատակազմի ֆինանսական վարչության պետն ազատվել է պաշտոնից

Կառավարության աշխատակազմի ֆինանսական վարչության պետն ազատվել է պաշտոնից

PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 7-ի հրամանով ազատել է Ռուզաննա Վարդանյանին կառավարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության պետի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով և 33-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով`

Ռուզաննա Վարդանյանին 2016 թվականի հոկտեմբերի 10-ից ազատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության պետի պաշտոնից»,- նշված է որոշման տեքստում:

Հոկտեմբերի 6-ին կառավարության նիստի ժամանակ ընդունված որոշումների համաձայն պաշտոնից ազատվել էին նաև քաղշին և առողջապահության նախարարությունների աշխատակազմերի ղեկավարները:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---