Եզդի իրավապաշտպան Նադիա Մուրադն արժանացել է Վացլավ Հավելի անվան մրցանակին

Եզդի իրավապաշտպան Նադիա Մուրադն արժանացել է Վացլավ Հավելի անվան մրցանակին

PanARMENIAN.Net - Իրավապաշտպան, եզդի ակտիվիստուհի և ՄԱԿ բարի կամքի դեսպան Նադիա Մուրադն արժանացել է Վացլավ Հավելի անվան մրցանակին: Մրցանակը հանձնել է ԵԽԽՎ ղեկավար Պեդրո Ագրամունտը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նադիա Մուրադը 2016-ի ապրիլին Երևանում մասնակցել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի աշխատանքներին, որտեղ ներկայացրել է իր պատմությունը: Նրան տնից առևանգել են, մի քանի անգամ վաճառել, և միայն հրաշքով է կարողացել ազատվել գերությունից:

Վացլավ Հավելի մրցանակը հանձնվում է մարդու իրավունքների պաշտպանության գործում ունեցած ավանդի համար և սահմանվել է Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելի գրադարանի, «Խարտիա-77» հիմնադրամի և ԵԽԽԽՎ կողմից:

Պարգևավճարը կազմում է 60.000 եվրո:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---