Ռուսական ռազմակայանը մինչև 2016-ի վերջ նոր ռազմատեխնիկա կստանա

Ռուսական ռազմակայանը մինչև 2016-ի վերջ նոր ռազմատեխնիկա կստանա

PanARMENIAN.Net - ՌԴ Հարավային զինվորական շրջանի զորամասերը, այդ թվում Հայաստանում տեղակայված ռազմակայանը, մինչև տարեվերջ 350 միավոր ռազմատեխնիկա կստանան, այդ թվում ուղղաթիռներ, տանկեր և այլ տեխնիկա:

ՌԴ Ռոստովի շրջանի, Կուբանի և Ղրիմի ստորաբաժանումները մինչև տարեվերջ կստանան 30 միավոր ռազմատեխնիկա, այդ թվում Սու-30ՍՄ կործանիչներ և հարվածային Կա-52 ուղղաթիռներ:

Ցամաքային ռազմատեխնիկայի մեծ մասը կուղարկվի մոտոհրաձգային բրիգադներին, այդ թվում արտերկրում գտնվող ռուսական ռազմակայաններ` Հայաստանում, Հարավային Օսեթիայում, Աբխազիայում:

2015-ի դեկտեմբերին Ռուսաստանը համալրել է Հայատանում գտնվող ռազմակայանը մարտկան և տրանսպորտային ուղղաթիռների նոր խմբաքանակով:Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիաբազան նույնպես Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մեջ մտնող, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի կազմում է: Ռազմական օդանավակայանը համատեղ օգտագործում են ՀՀ ԶՈւ-ի ստորաբաժանումները և ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմաբազան։ «Էրեբունիում» են կայանում հայկական զինուժի Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ, ինչպես նաև ռուսաստանյան ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչները: Այժմ «Էրեբունի» ավիաբազայում տեղակայված է չորրորդ սերնդի Միգ-29 9 կործանիչ: Հունվարին ռուսական ռազմակայանը ժամանակակից ռուսական արտադրության «Տախիոն» անօդաչու սարքեր է ստացել:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---