Երևանը` աշնանային արձակուրդներին երեխաների հետ ճամփորդությունների համար ռուսաստանցիների նախընտրած 10-ում

Երևանը` աշնանային արձակուրդներին երեխաների հետ ճամփորդությունների համար ռուսաստանցիների նախընտրած 10-ում

PanARMENIAN.Net - Երևանը աշնանային արձակուրդներին երեխաների հետ ճամփորդող ռուսաստանցի զբոսաշրջիկների առաջին 10-ում է: Այդպիսի տվյալներ է հրապարակել հյուրանոցների որոնման RoomGuru.ru ինտերնետ ծառայությունը:

Թոփ 10-ում են` Մինսկը, Վիլնյուսը, Ռիգան, Բաքուն, Տալլինը, Թբիլիսին, Պրահան, Բուդապեշտը, Երևանը և Հելսինկին: Վարկանիշը կազմվել է 2016-ի հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 6-ը հյուրանոցների որոնման և ամրագրման տվյալների հիման վրա:

Ըստ աղբյուրի, ռուս զբոսաշրջիկները երեխաների հետ աշնանային արձակուրդներին Երևան կժամանեն միջինը 2,5 օրով և բնակության համար կվճարեն 50 եվրո 24 ժամվա համար:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանն ընդգրկվել է Ամանորի տոներին ռուսաստանցի զբոսաշրջիկների նախընտրած քաղաքների առաջին 10-ում: Վարկանիշը հիմնված է 2016-ի դեկտեմբերի 31-ից մինչև 2017-ի հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում հյուրանոցների որոնման և ամրագրման տվյալների վրա:

Ըստ «ՏուրՍտատ» զբոսաշրջային գործակալության, 2016-ին երեխաների հետո ՌԴ-ից ԱՊՀ երկրներ և մերձավոր արտերկիր ճամփորդող զբոսաշրջիկների քանակը 2015-ի համեմատ աճել է 20 տոկոսով:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի մայրաքաղաքն ընգրկվել է ռուսաստանցիների աշնանային նախընտրելի ուղևորությունների լավագույն տասնյակում: Վարկանիշը ներկայացվել է ըստ հյուրանոցների և վարձով բնակարանների որոնման և ամրագրման տվյալների 2016-ի նոյեմբերի 4-6-ն ընկած ժամանակահատվածում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---