«Մեկ աղջնակի պատմություն» պատկերապատումը՝ սեռով պայմանավորված հղիության ընդհատումների դեմ

«Մեկ աղջնակի պատմություն» պատկերապատումը՝ սեռով պայմանավորված հղիության ընդհատումների դեմ

PanARMENIAN.Net - «Էյվա» արվեստների հիմնադրամը հոկտեմբերի 10-ին ներկայացրել է իր «Մեկ աղջնակի պատմություն» պատկերապատումը՝ ուղղված սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների դեմ պայքարին:

Հայաստանում տարեկան 1400 աղջիկ չի ծնվում՝ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների պատճառով: Եթե հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների երևույթը շարունակվի ներկա տեմպով, ապա, ըստ կանխատեսումների, մինչև 2060-ը Հայաստանը կարող է կորցնել գրեթե 93.000 կին կամ ապագա մայր: Տարեկան չծնված նորածին աղջիկների թիվը մինչև 2060-ը կարող է հասնել մոտ 2000-ի: Հայաստանում նորածինների սեռերի անհամամասնությունը, բացասական ազդեցություն կունենա ընտանիք կազմելու հնրարավորության վրա և կարող է արտագաղթի հավելյալ խթան դառնալ:

Արդյունքում, աղջիկներին տղաներով փոխարինելու պատճառով, ՀՀ բնակչությունը մինչև 2060-ը կարող է կրճատվել հավելյալ մոտ 80.000 քաղաքացիով:

Շատերին հուզող այս թեման բարձրաձայվում է արվեստի լեզվով և յուրաքանչյուր ոք կարող է դրա տարածողը դառնալ:

«Մեկ աղջնակի պատմություն» պատկերապատումը տարածվելու է անվճար Երևանի հանրային վայրերում։

Այն պատրաստվել է «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի շրջանակում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---