Մայրաքաղաքում բացվել է «Արարատ-73» ֆուտբոլային թիմի արձանախումբը

Մայրաքաղաքում  բացվել է «Արարատ-73» ֆուտբոլային թիմի արձանախումբը

PanARMENIAN.Net - Երևանում հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել Խորհրդային Միության չեմպիոն և գավաթակիր «Արարատ 73» ֆուտբոլային թիմի արձանախմբի բացման արարողությանը:

Ֆուտբոլային թիմի հաղթանակները հավերժացնող արձանախմբի բացման պատիվը վերապահվել է լեգենդար ֆուտբոլիստներին, իսկ հաղթական գավաթի արձանի հանդիսավոր բացումն իրականացրել են Երևանի քաղաքապետն ու ՀԱՕԿ նախագահը:

«Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ բացված «Արարատ 73» ֆուտբոլային թիմի արձանախմբի հեղինակը Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն է, քանդակագործների խմբի ղեկավարը՝ Արմեն Սամվելյանը:

1973 թվականին Երևանի «Արարատը» Նիկիտա Սիմոնյանի ղեկավարության ներքո հաղթել էթ ԽՍՀՄ առաջնությունն ու նվաճել ԽՍՀՄ գավաթը: 1975-ին ակումբը հաղեց ԽՍՀՄ գավաթը: «Արարատ-73»-ի հաղթանակը թե ակումբի, թե հայկական ֆուտբոլի կարևորագույն նվաճումն է մինչև այսօր:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---