Վրացական կուսակցությանը 35 ձայն է պակասում խորհրդարան անցնելու համար

Վրացական կուսակցությանը 35 ձայն է պակասում խորհրդարան անցնելու համար

PanARMENIAN.Net - «Վրաստանի հայրենասերների ալյանս» կուսակցությանը, որը երկրում անցած խորհրդարանական ընտրություններին ստացել է ձայների 4.998%-ը, դեռևս կարող է հայտնվել ԱԺ-ում, եթե հավաքի անհրաժեշտ ձայները:

88132 ձայն հավաքած կուսակցությանն անհրաժեշտ է ևս 35 ձայն:

Վրաստանի ԿԸՀ մամուլի խոսնակ Մանանա Միկելաձեն հայտնել է, որ տվյալները վերջնական չեն՝ ամփոփ արդյունքները հայտնի են դառնալու 19 օրվա ընթացքում:

«Բավական կլինի արդյոք 4.998%-ը խորհրդարան անցնելու դեպքում, թե ոչ, կքննարկի ԿԸՀ-ը», - ասել է նա:

Հոկտեմբերի 8-ին կայացած ընտրություններին հաղթել է իշխող «Վրացական երազանքը»՝ հավաքելով 48.6%, «Միասնական ազգային շարժումը» հավաքել է 27.1%: Մնացած ուժերը չեն հաղթահարել 5% շեմը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---