ՄԱԿ. Հաիթիին $119 մլն օգնություն է անհրաժեշտ

ՄԱԿ. Հաիթիին $119 մլն օգնություն է անհրաժեշտ

PanARMENIAN.Net - Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) հայտարարել է 119 մլն դոլար օգնության անհրաժեշտության մասին, որը պետք է տրամադրվի Հաիթիի հարավ-արևմուտքում «Մեթյու» փոթորկից տուժածներին:

Reuters-ին հղումովGazeta.ru-ն հաղորդում է, որ առնվազն 750 հազար մարդ օգնության կարիք ունի:

«2010-ի երկրաշարժից հետո «Մեթյու» փոթորիկը Հաիթիում հանգեցրել է խոշորագույն հումանիտար աղետի, երբ երկիրն արդեն բախվել էր խոլերայի և սննդի պակասի խնդրին»,- ասվում է հաղորդագրությունում:

Միջոցները կօգտագործվեն մարդկանց սննդով, խմելու մաքուր ջրով և ապաստանով ապահովելու համար:

«Մեթյու» փոթորկի զոհերի թիվը Հաիթիում հասել է 1000-ի:Փոթորիկն աղետալի հետևանքներ ունեցավ Հաիթիի համար` ոչնչացվել են կամուրջներ, ճանապարհներ, արմատախիլ են արվել ծառեռ: Ավերածություններն էլ ավելի են բարդացնում իրավիճակը: Փոթորիկը փաստացի հիմնահատակ ավիրել է Գրանդ Անս դեպարտամենտի վարչական կենտրոնը` Ժերեմի քաղաքը, որտեղ ոչնչացվել է շենքերի 80%-ը: Միայն Ռոշ ա Բատո քաղաքում 50 մարդ է զոհվել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---