«Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ

«Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 10-ին հրամանագիր է ստորագրել Հովհաննես Հովսեփյանին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մեկ այլ հրամանագրով ՊԵԿ նախագահի պաշտոնում նշանակվել է «Գազպրոմ Արմենիա»-ի տնօրեն Վարդան Հարությունյանը:

Վարդան Հարությունյանը ծնվել է 1975 թ. հունվարի 1-ին: Նա ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ ստանալով տնտեսագետի որակավորում: Տնտեսագիտության թեկնածու է: Աշխատանքային գործունեությունը սկսել է Աբովյանի թթխմորի գործարանում՝ որպես հերթափոխի պետ, արտադրամասի պետի տեղակալ: Այնուհետև աշխատել է որպես «Կոտայքգազ» ԳԳՄ Աբովյանի արտադրա-շահագործման ծառայության պետ: 2000–2002 թթ. պաշտոնավարել է որպես «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Աբովյանի ԳԳՄ, 2002–2009թթ.՝ Երևանի ԳԳՄ տնօրեն: 2009-ից «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալն էր կոմերցիայի և արտաքին կապերի գծով, 2010-ից 2011-ը՝ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ 2011-ից արդեն «ՀայՌուսգազարդ»-ի վարչության նախագահ-գլխավոր տնօրեն:

ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացու» մեդալով:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---